Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսով Արևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը Իրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցեր Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. Աբովյան Մերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում Իմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է 

Ես իմ տեղը բազմաթիվ անտաղանդների եմ զիջել. Ելենա Բորիսենկո

Հասարակություն

Հայ դերասանուհի Ելենա Բորիսենկոն հանկարծ շատ կտրուկ անհայտացավ էկրաններից, ինչով էլ հասարակության բուռն վրդովմունքն առաջացրեց, քանի որ հայկական սերիալներում պրոֆեսիոնալիզմը շատ հազվադեպ երեւույթ է։ Ո՞ւր է անհայտացել դերասանուհին, ի՞նչ պատճառով եւ ինչո՞վ է այժմ զբաղվում։ NEWS.am STYLE-ը փորձեց ստանալ այդ հարցերի պատասխանները։

Պատմեք՝ ինչ թատերական եւ հեռուստատեսային նախագծերում եք մասնակցում։

Շատ եմ պատմել իմ «Պատուհան» թատրոնի մասին, որը վաղուց արդեն առանց տանիքի է մնացել։ Արդեն մի քանի տարի է, այն ինձ համար եւս չկա։ Դա այն դատարկությունն է, որը չեմ ուզում լցնել ոչնչով։ Հնարավոր է' լինեն մասնավոր ներկայացնումներ, սակայն իմ թատրոնում ես չեմ խաղա։ Ես ինքս եմ հրաժարվել դրանից, եւ դա այն ցավն է, որի հետ պետք է ապրեմ։

Ինչ վերաբերում է հեռուստանախագծերին, ապա ես այլեւս հեռուստատեսությունում չեմ։ Իմ տեղը զիջեցի բազմաթիվ անտաղանդների, ում չի հետաքրքրում իմ մասնագիտությունը, նրանց պետք է միայն ճանաչված ու աստղային լինելը։ Ահա, թող նրանք էլ առաջ գնան իրենց մեթոդներով, քանի որ նրանց ֆոնին նույնիսկ միջակ դերասաններն ու հեռուստահաղորդավարները շահեկան դիրք են ստանում։

Ի՞նչ է Ձեզ համար հեռուստատեսությունը, ինչո՞վ է այն տարբերվում թատրոնից։

Հեռուստատեսությունը, իսկ ավելի ճիշտ, սերիալները, թատրնը, կինոն… Դրանք միանգամայն տարբեր հասկացություններ, պատմություններ են։ Սակայն դրանք բոլորն էլ ինձ համար կապվում են իմ սիրելի մասնագիտության հետ։ Կան դերասաններ, ում ավելի մոտ է թատրոնը, ես սիրում եմ աշխատանքն ինչպես թատրոնում, այնպես էլ կինոյում։ Ընդ որում՝ տարբեր տեսակի սիրով։ Ինչպես մանկության տարիներին, երբ չէի կարողանում պատասխանել հարցին, թե ո՞ւմ եմ ավելի սիրում՝ մայրիկին, թե՞ հայրիկին։

Ասում են՝ իր երազանքի դերը խաղալուց հետո դերասանը կամ դերասանուհին այլեւս չի կարողանում մասնագիտորեն աճել։ Նման դեր ունե՞ք, որ երազել եք խաղալ։

Մի հարեւանուհի ունեինք, ով 40 տարի երազում էր հարեւան սենյակը գնել, եւ ահա, նրա երազանքն իրականանալուց 40 օր անց նա մահացավ։ Իմ բախտը բերել է, ես մանկուց խաղացել եմ համարյա բոլոր այն դերերը, որ կարելի է երազել։ Հնարավոր է, որ հենց դա էլ նպաստել է, որ այլեւս չեմ երազում որոշակի դեր խաղալ։ Ավելի լավ է երազել լավ ռեժիսորի հետ ցանկացած դերի մասին։ Հենց սա էլ դերասանին մասնագիտական աճ է ապահովում։ Հենց ռեժիսորին ծառայելու ունակությունն էլ շատ հաճախ թե՛ ֆիլմի, թե՛ ներկայացման հաջողության երաշխիքն է։

Իհարկե, շատ կերպարներ կան, որ կցանկանայի մարմնավորել։ Սակայն, քանի որ այն դերասանուհիներից չեմ, ովքեր հոգու խորքում նաեւ ռեժիսոր են, ինձ համար ավելի կարեւոր է աշխատանքն ու այս մասնագիտության ներկայացուցիչների հետ փոխըմբռնումը։

Իսկ կյանքում խաղո՞ւմ եք։

Ես հուզառատ մարդ եմ, եւ դա ինձ խանգարում է ամենաօրյա կյանքում։ Ինձ բացասկանից հեռու պահելու համար հաճախ եմ ստիպված լինում խաղալ։ Երբեմն աշխատանքի բերումով ստիպված եմ լինում շփվել մարդկանց այնպիսի տեսակի հետ, ովքեր իրական կյանքում այնքան մտերիմ չեն ինձ, եւ միակ ելքը «ԽԱՂՆ» է։ Սակայն դրանից հետո անպայման «մաքուր օդի» չափաբաժին է անհրաժեշտ։ Լավ երաժշտություն, ֆիլմ, գիրք։ Կամ էլ շփում հարազատ մարդկանց հետ, ում կողքին անվտանգության մեջ եմ, եւ ում հետ պետք չէ խաղալ։

Որքանո՞վ է «Վերվարածներում» Կարինայի դերը խանգարել Ձեզ որպես լուրջ դերասանուհի ընկալել։

Երբ Կարինայից հետո «Ժառանգները» սերիալում հակահերոսուհու դեր տարա, դեմ առա հանդիսատեսի վրդովմունքին, ով չէր ցանկանում ինձ բացասական կերպարում տեսնել։ Եւ հետագա սերիալներում միշտ նյարդայնացնող ինչ-որ բան լինում էր։ Մեկ՝ իմ երկար օղերը, մեկ՝ մազերի գույնը, իմ հերոսուհին խմում էր եւ դա երբեմն զայրույթ էր առաջացնում, մեկ՝ ես չափազանց ուժեղ կնոջ դեր էի տանում։ Մի խոսքով, այն ինչ Կարինա չէր, վատ էր։ Եւ մինչեւ օրս էլ ինձ որպես Կարինա են հիշում։

Պարզապես դա Հայաստանում առաջին սերիալն էր, չափազանց վարկանիշային եւ սիրելի, եւ իմ հերոսուհուն պարզապես պաշտում էին։ Սկզբում շատ էի մտածում, քանի որ մինչեւ Կարինան բազմաթիվ լուրջ դերեր էի խաղացել թատրոնում, եւ դրանք ոչ մեկին պետք չէին։ Այն ժամանակ իմ մտերիմ ընկերուհին հաճախ կատակում էր՝ ասելով, թե Կարինան իմ լավագույն դերն է։ Սակայն այդ հերոսուհու շնորհիվ ես երկրպագուներ ձեռք բերեցի, ովքեր երկու խմբի բաժանվեցին. Կարինային սիրողներն ու նրանք, ովքեր իմ մեջ լուրջ դերասանուհի տեսան։ Նրանք հետեւում են իմ արվեստին, հրաշալի նամակներ են գրում, եւ սպասում են կինոյում իմ լուրջ աշխատանքներին։

Ձեր կերպարներից ինչ որ բան մնո՞ւմ է Ձեր մեջ։

Ես հստակ սահմանազատում եմ իրական կյանքն ու կադրից կամ բեմից այն կողմ եղած կյանքը։ Խաղացած կերպարի վիճակն իրական կյանում արտահայտվում է միայն ֆիզիկական մակարդկում։ Օրինակ, չափազանց հուզական դերից հետո իմ հոգին ինձ է պատկանում, ես այն խնայում եմ իմ կերպարի ապրումներից, սակայն հոգու փոխարեն տանջվում է մարմինս։ Շատ հաճախ ցավում են ոտքերս կամ էլ ողջ մարմինս։

Սակայն շատ եմ կարոտում իմ հերոսուհիներին, իմ սիրելի Անտիգոնեին, չեխովյան «Իվանովոյում» խաղացել եմ ե՛ւ Սաշենկային, ե՛ւ Աննային։ Սաշենկային կարոտում եմ համարյա այնպես, ինչպես Լենային, որ 20 տարի առաջ անսահման երջանիկ էր իր թատրոնում։

Ձեզ չի՞ նյարդայնացնում այն, որ մեր երկրի բնակչության մեծ մասը քննդադատությունից բացի այլ բանի ունակ չէ։

Ինձ ավելի շատ նյարդայնացնում է այն, որ հենց այդ կատերգորիան սկսում է հիանալ այն բանով, ինչն արվեստ կոչվելու իրավունք չունի։ Իսկ ընդհանրապես, ես վաղուց արդեն մանր բաների պատճառով չեմ նյարդայնանում։ Թող քննադատեն կամ հիանան, տարբերություն չկա...

Դուք ռուսական արմատներ ունե՞ք։

Պապիս հայրը Կուբանի կազակ է եղել, իսկ մայրս Սիբիրի ռուս կազակ։ Պապս շատ է սիրել իր մորը եւ իրեն ռուս է համարել։ Մնացած բոլորը հայ են։ Ես ծնվել եմ Երեւանում, հայուհի՝ ռուս պապիկով։ Հենց հայրենիքի հանդեպ սերն է եղել պատճառներիցծ մեկը, որ հրաժարվել եմ ВГИК-ում ուսում ստանալուց, ինչի համար շատ տարիներ անց ափսոսում եմ։ Այսօրվա դրությամբ ավելի հեշտ է Հայրենիքը հեռվից սիրել։

Ինչպիսի՞ն է Ելենա Բոիսենկոն կյանքում։

Ինչպես բեմում, այնպես էլ կյանքում՝ շատ էմոցիոնալ եմ...

Ի՞նչ եք կարծում, կինն առաջին հերթին պետք է օջախի պահապան կայանա, թե՞ կարիերա անի։

Ամեն մարդ իր ճանապարհն ունի։ Ընտանեկան օջախ ունեցող շատ կանայք երազում են կարիերայի մասին, իսկ կարիերա ունեցողները՝ ընտանիքի։ Կինն առաջին հերթին պետք է երջանիկ լինի, իսկ թե ինչն է երջանկություն բերում իրեն, յուրաքանչյուրն ինքը թող որոշի։ «Իմաստուն կին» - ահա թե ինչին մոտ կցանկանայի լինել։

Ի՞նչ է նշանակում դա Ձեզ համար։

«Իմաստուն կինը» կնոջ իմ իդեալն է, նա ազգություն չունի։ Նա հրաշալի է ցակացած տեսքով, թե՛ հայուհու, թե՛ ռուսի։

Ի՞նչ կփոխեիք հայ կնոջ մեջ։

Ոչ մեկին փոխել պետք չէ, դա անշնորհակալ գործ է։ Իհարկե, կցանկանայի մեր կանանց մաղթել ավելի քիչ կենտրոնանալ իրենց երեխաների վրա, այդ սիրով նրանք նախ եւ առաջ աղավաղում են երեխաների ճակատագրերը, իսկ երկրոդ՝ իրենց տղամարդկանց դավաճանության են դրդում։

Ի՞նչ կասեիք Ձեր հանդիսատեսին։

ԱՆՉԱՓ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։ Շնորհակալ եմ այն սիրո համար, որ տալիս եք ինձ։ Ամռան կեսերին կլրանա իմ 40-ամյակը, անհամբեր սպասում եմ այդ օրվան, քանի որ վստահ եմ, որ դա յուրահատուկ սահման է։

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին
Ամենադիտված