Պապիկը շփոթել էր անցքերը (լուսանկար)
Հասարակություն
Այսօր զվարճալի դեպք պատահեց Նոր Խարբերդի 16/41 ընտրատեղամասում։ Ինչպես ականատես եղավ Lurer.com-ի լրագրողը, քվեարկության եկած ընտրողներից մեկը քվեախցիկից դուրս եկավ առանց ծրարի: Երբ լրագրողները հարցրին քաղաքացուն, թե ուր է իր քվեաթերթիկը, վերջինս պատասխանեց, որ արդեն գցել է արկղի մեջ։ Պարզվեց, որ պապիկը շփոթվել էր և ծրարը գցել էր քվեախցիկի անցքերից մեկի մեջ: Այնուհետև մեծ դժվարությամբ պապիկը կարողացավ անցքից հանել իր քվեաթերթիկը և կնքելուց հետո այն գցեց համապատասխան վայրը։
Լրագրողները պապիկից հարցրին, թե առաջին անգամ էր ընտրում, վերջինս պատասխանեց. «Հա՛, երևի։ Չէ՛, մեկ էլ Լևոն Տեր-Պետրոսյանին եմ ընտրել»։
Նշենք, որ պապիկն այնքան բացահայտ էր պահել իր քվեաթերթիկը, որ բոլոր ներկաները տեսան, որ վերջինս ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին է ընտրել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը