«168 ժամ». Հասարակության վերաբերմունքը՝ անվավեր դարձված քվեաթերթիկներով
Հայկական Մամուլ
Երեկ Հայաստանի Հանրապետությունը վեցերորդ անգամ ընտրեց նախագահ: Երեկվանից սկսած արդեն իսկ հայտարարում են, որ փետրվարի 18-ին տեղի են ունեցել բոլոր ժամանակների ամենաազատ, ամենաժողովրդավարական ընտրությունները՝ անկախ այն հանգամանքից, որ երեկ կիրառվեցին ընտրակեղծարարության բոլոր հնարավոր մեթոդները: Ընդդիմությունը, բնականաբար, հայտարարելու է, որ փետրվարի 18-ի ընտրությունները բոլոր ժամանակների ամենակեղծված, ամենահակաօրինական, ամենա ոչ լեգիտիմ ընտրություններն են՝ անկախ այն հանգամանքից, որ երեկ ընդդիմությունը՝ առավել քան երբևէ, որևէ դիմադրություն չկարողացավ ցույց տալ իշխանական ապօրինություններին: Իսկ հասարակության վերաբերմունքը նախագահական ընտրություններին լավագույնս արտահայտվում է անվավեր դարձված քվեաթերթիկներով:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը