«Հրապարակ». Որտե՞ղ կտեղակայվեն ռուսական ՀՕՊ համակարգերը
Հայկական Մամուլ
Ինչպես տեղեկացնում են «Հրապարակի» իրազեկ աղբյուրները՝ ՌԴ պաշտպանության նախարար Ս. Շոյգուի Հայաստան այցի ժամանակ
որոշակի քննարկման առարկա է դարձել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման, ինչպես նաև այնտեղ ՀԱՊԿ ապագա զորամիավորումների տեղակայման հարցը: Ըստ նույն աղբյուրների՝ ՈԴ զինված ուժերի շտաբի ղեկավար Գերասիմովի այցի ժամանակ էլ քննարկվել է Հայաստանում հակաօդային պաշտպանության նախազգուշական համակարգերի տեղակայման հարցը: Հատկապես որտեղ՝ չհաջողվեց ճշտել, ասացին, համենայնդեպս՝ ոչ Ղարաբաղում: Չնայած այդ դեպքում էլ առաջանում է հակադարձ հարցը՝ բա էլ ուրիշ որտե՞ղ, թեպետ Գաբալայի հետ կապված խնդրի ժամանակ, երբ Ռուսաստանն այլևս հրաժարվեց վերջինիս շահագործումից, կարծես թե խոսվում էր մեզ մոտ՝ Արմավիրի մերձակայքում, նման կայանի կառուցման մասին:
Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանին շատ են անհանգստացնում օրերս Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի «Փեթրիոթ» հակաօդային համակարգերը, և վերջինս փորձում է ՆԱՏՕ-ի «առաջխաղացումը» կանխել ոչ միայն եվրոպական, այլև այս ուղղությամբ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը