Վերջնական արդյունքների հրապարակմանը զուգահեռ հրաժարականների շքերթ է սպասվում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին Սերժ Սարգսյանի մերձավորագույն շրջապատի
ներկայացուցիչներից մի քանիսը հրաժարական կտան: Բանն այն է, որ Հանրապետական կուսակցության առաջնորդը որոշ պաշտոնյաների աշխատանքի է նշանակել պայմանով, որ նախագահական մյուս ժամկետի ժամանակ առնվազն այդ տեղում չեն մնալու: Թերթի աղբյուրների տեղեկացմամբ՝ հրաժարականների շքերթը կմեկնարկի նախագահի ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը զուգահեռ:
Լուրի իսկությունը պարզելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ: «Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում»,- հակիրճ ասաց ընտրություններով խիստ զբաղված Գալուստ Գրիգորին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը