«Ժողովուրդ». ՀՀԿ-ն անտեսեց ԱՄՆ դեսպանի հորդորները
Հայկական Մամուլ
Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, Հայաստանի ընտրական գործընթացներում իր ակտիվությամբ աչքի ընկավ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը: Ըստ ամենայնի՝ նրան լուրեր էին հասել, որ Սերժ Սարգսյանը որոշել էր իր ձայները 59-62 տոկոս «խփել»:
Համաձայն «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ դեսպանն ուղղակի և միջնորդավորված բանակցություններ է վարել իշխանությունների, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հետ՝ հորդորելով ընտրությունների արդյունքներն աղաղակող կեղծիքներով չամփոփել, քանի որ կարող են հետընտրական հետաքրքիր զարգացումներ լինել: Սակայն իշխող կուսակցությունում դեսպանին հասկացրել են, որ ամեն դեպքում մեկ փուլով բացարձակ հաղթանակի մասին է հայտարարվելու և վերջ: ՀՀԿ շտաբի մամլո ծառայությունից «Ժողովուրդ»-ի այս լուրը հերքեցին՝ ասելով, որ ՀՀԿ շտաբի պետը չի հանդիպել ԱՄՆ դեսպանին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը