ԱՄՆ-ում վերջնականապես վերացվել է ստրկությունը
ԱՄՆ
Ամերիկյան Միսիսիպի նահանգը դարձավ վերջինը ԱՄՆ-ում, որտեղ պաշտոնապես վավերացվել է Սահմանադրության՝ ստրկությունը վերացնող 13-րդ փոփոխությունը:
Դա տեղի ունեցավ շնորհիվ Միսիսիպիի 2 գիտնականների հետաքրքրության: Դիտելով Ստիվեն Սպիլբերգի՝ վերջերս էկրաններին հայտնված «Լինքոլն» ֆիլմը՝ նրանք հետաքրքրվեցին, թե երբ է ստրկությունը վերացվել իրենց նահանգում: Պարզվեց, որ 1995-ին տեղական խորհրդարանը կողմ էր քվեարկել փոփոխությանը, սակայն օրենքի կրկնօրինակը չէր ուղարկվել դաշնային գրանցման մատյան և հետևաբար ֆորմալ փոփոխությունները համարվում էին գործող նահանգի տարածքում:
Գիտնականները հայց էին ներկայացրել տեղական իշխանություններին, որոնք փետրվար ամսին անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրեցին դաշնային գրանցման մատյան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)