Չավեսը Թվիթերի իր համակիրների քանակով 2-րդն է Օբամայից հետո
Աշխարհ
Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն ծաղիկներ է հանձնել 20-ամյա Ալեմար Խիմենեսին, ով դարձել է Թվիթերում նախագահ Ուգո Չավեսի 4.000.000-րդ ընթերցողը: Նա իր հիացմունքն է հայտնել վենեսուելական առաջնորդի երկրպագուների քանակի աճի նկատմամբ: Քանի դեռ Մադուրոն արտասանում էր իր ելույթը, այդ ընթացքում Չավեսի համակիրների թիվը Թվիթերում ավելացավ ևս 6.000-ով:
«Սա անհավանական է: Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում Չավեսը Թվիթերում իմ համակիրների քանակով աշխարհում 2-րդն է՝ Բարաք Օբամայից հետո»,-հայտարարել է փոխնախագահը:
Ըստ Մադուրոյի՝ հնարավոր է, որ Չավեսի նման հանրաճանաչության պատճառն այն է, որ երկուշաբթի օրը նա ինքն է որոշ գրառումներ կատարել իր բլոգում, նշելով, որ վերադառնում է Վենեսուելա: Նա նոյեմբերի 1-ից ակտիվություն չէր ցուցաբերել իր էջում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)