ԱՄՆ-ն քայլեր է ձեռնարկում Կուբայի հետ հարաբերությունները բարելավելու համար
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի՝ 7 իրավաբաններից կազմված պատվիրակությունը մեկնել է Կուբա 2 երկրների միջև հարաբերությունները բարելավելու համար, որոնք սառեցվել էին 2009-ին պետական պայմանագրային աշխատող Ալան Գրոսի ձերբակալությունից հետո: Այս մասին նշում է Al jazeera գործակալությունը:
Դեմոկրատիկ խորհրդարանական Փաթրիկ Լեհին, ով 1 տարի առաջ հանդիպել էր Գրոսի և Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ղեկավարում է 5 սենատորից և Ներկայացուցչության պալատի 2 անդամից կազմված պատվիրակությունը:
Լեհին նշել է, որ 2 պետություններն էլ ցանկանում են լավ հարաբերություններ և քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ:
Պատվիրակության անդամները հանդիպելու են խորհրդարանի նախագահ Ռիկարդո Ալարքոնի, ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգեսի և նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ:
Լեհին նշել է, որ ցանկանում են իրենց հետ տանել Գրոսին, սակայն դա քիչ հավանական է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)