Պակիստանում շիա մահմեդականները մերժում են թաղել ահաբեկչության ժամանակ մահացածներին
Աշխարհ
Պակիստանի Քվետա քաղաքում շարունակվում է հազարավոր շիա մահմեդականների ցույցը, որոնք հրաժարվում են թաղել ահաբեկչության ժամանակ սպանվածների մարմինները: Նրանք պահանջում են ապահովել իրենց անվտանգությունը սուննի մահմեդականների հարձակումներից: Ավելի քան 4000 կանայք փակել են Քվետայից Իսլամաբադի օդանավակայան տանող ճանապարհը` սպասելով մինչ կառավարությունը քայլեր ձեռնարկի բացահայտելու «Հազարա» շիաների վրա ահաբեկչությունը, որի ընթացքում սպանվել էր 84 մարդ: Այս մասին տեղեկացնում է ALjazeera գործակալությունը:
Ոստիկանությունը նշել է, որ բանակցություններ են վարում ցույցերը ավարտելու համար, սակայն տեղական շիա կուսակցության ղեկավար Քայում Չանգեզին նշել է, որ նրանք չեն թաղելու մարմինները մինչև կառավարությունը չսկսի հետաքննությունը:
Սահմանապահ ջոկատները պատասխանատու են երկրում անվտանգության պահպանման համար, սակայն շիա մահմեդականները նշում են, որ նրանք չեն կարողանում դա իրականացնել:
Լաշքյարե Ջհանգվին իր վրա է վերցրել շիաների դեմ հարձակումների պատասխանատվությունը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)