ԵԱՀԿ դիտորդները ՀՀ նախագահական ընտրությունները չեն համարում լիովին մրցողական
Հայաստան
ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական առաքելությունը համարում է, որ երեկ Հայաստանի Հանրապետությունում կայացած ընտրություններին մրցողականության սկզբունքը լիովին ապահովված չէր. այս մասին գրում է France Press-ը:
«Ընտրություններին ցուցաբերվեց բարելավում (նախորդ ընտրությունների համեմատ), սակայն նրանց պակասում էր իրական մրցողականությունը: Մրցակցությունը քննադատական է այն դեպքում, եթե Հայաստանը մտադիր է ապրել իր ժողովրդի՝ կենդանի և գործուն ժողովրդավարության ձգտումների համաձայն»,-մեջբերում է գործակալությունը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիկուլայի խոսքերը:
Հիշեցնենք, որ Հայաստանում երեկ կայացած նախագահական ընտրությունների արդյունքերի համաձայն՝ ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվել է Սերժ Սարգսյանը, որին կողմ է քվեարկել ընտրողների 58,64%-ը, 2-րդ տեղում է ՀՀ ԱԳՆ առաջին ղեկավար Ռաֆֆի Հովհաննիսյանը՝ 36,75%, 3-րդ տեղում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ 2,15%:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին