Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Թումանյանը վերստեղծեց ազգի պատմությունը. Համո Սահյան

Գիտություն և Մշակույթ

Հարություն Հովնաթանի «Խոսում է Համո Սահյանը. զրույցներ» գրքում լավ ուրվագծվում է մտածող, փիլիսոփա, աշխարհի չարն ու բարին վերլուծող, անողոք ճշմարտախոս, մարդասեր ու մարդամոտ, աշխարհի ճակատագրով տառապող Համո Սահյանը:

Ձեզ ենք ներկայացնում «Մեծը ինքնին ժողովուրդ է» վերնագրով զրույցը:

Համո Սահյան-Թումանյանը վերստեղծեց ազգի պատմությունը, որը և մարդկության պատմությունն է: Եղածը հայտնաբերեց: Նա այն մեծերից է, որ կարող է գոյատևել նաև ուրիշ լեզվում: Հայը դեռևս Թումանյանին չի ճանաչում: Այդ նա կարող էր վերևից Արևի պես նայել: Թումանյանն անսխալական է: Ավելի մեծ հայ դիվանագետ ինձ հայտնի չէ: Թումանյանը բոլորից մեծ է: Ազգի փրկությունը նա տեսավ գոյատևման համար ընտրեց Ռուսաստանը: Նրա խոսքը Աստծո Խոսք է: Նրա երկինք – հոգին տեսավ.

Տեսավ` ուտում են ամենքն ամենքին.

Ամեն հայրենիք` իրեն զավակին,

Եվ իր պաշտողին` ամեն մի աստված,

Եվ կյանքը տանջանք, ցավ համատարած:

Աշխարհի բոլոր ողբերգությունները նա բացատրում էր ազգերի, ցեղերի զարգացման աստիճանով.

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան,

Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան:

Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,

Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

Նրան հասկանալի և սիրելի էին բոլոր ժողովուրդները: Նա այն մեծն է, որ տառապում է տիեզերքի մեծ հոգու հետ, աշխարհի հետ տառապում աշխարհի չափ, աշխարհի համար, ամենքի հետ` ամենքի համար, ամենքի չափ.

Բայց ո՛վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,

Ու հալվեի՜, ծավալվեի՜, ամենքի հետ լինեի:

Թումանյանը հարթավայրում չէր, ձգտում էր վերև, ելնում գագաթից գագաթ' հավատալով ու հաստատելով ոգու անմահությունը.

Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ …

Ասացի, մեծը ինքնին ժողովուրդ է: Ոգին է ժողովրդի: Մեծ զավակը փրկում է ժողովրդին: Ժողովուրդն երբ Իսահակյանին անգիր է արել, թերևս չի էլ իմացել, որ Իսահակյան կա: Րաֆֆու ոգին ժողովրդին էր հասնում: Իսահակյանն այնքան մեծ է, որ կարմրում էր, երբ իրեն դնում էին Թումանյանի կողքը:

Թումանյանը, Իսահակյանը իրենց գործն արել էին: Նրանցից հետո Տերյան պիտի ծնվեր, որպեսզի ազգային զգացումները բարձրացներ համաշխարհային արվեստի մակարդակի; Նրանք հայ ժողովրդին ազգային ինքնաճանաչման բերին բուն ժողովրդական սյուժեներով, մոտիվներով, իսկ Տերյանն ընդհանրացրեց բարձր արվեստով: Տերյանը մորմոքի լույսը բերեց: Է՜, լավ է ասել Մորիսը, միտքդ պիտի աշխատի էնպես, որ դու հետևից գնաս ու չհասնես: Էսօր չի աշխատում միտքս:

Հարություն Հովնաթան - Չլինի՞ մեծերը ճնշեցին …

Համո Սահյան – Ինչ իմանաս: Բայց մեծն ինչպե՞ս կարող է ճնշել: Մեծը մարդու հոգին երկինք է հանում: Ճնշողն ինչպե՞ս մեծ լինի: Փոքրն է ճնշում:

Հարություն Հովնաթան – Այնուամենայնիվ, ի՞նչ ասել է մեծ …

Համո Սահյան – Մեծ մարդը միշտ ինքը իրեն բաշխում է: փոքրը եկել է, որ այս աշխարհից վերցնի, չտան` կգողանա: Մեծը բաշխում է ու գնում է: Էն էլ ասեմ, մեծը միայն գրողը կամ երաժիշտը չէ: Ասել եմ, մեծ էր նաև վարուցանք անող իմ պապը …:

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված