ԵՄ-ն խստացրել է պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ
Աշխարհ
ԵՄ իշխանությունները խստացրել են պատժամիջոցների ռեժիմը Հյուսիային Կորեայի նկատմամբ: Նման որոշման համար պատճառ հանդիսացան վերջերս Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկումները, ինչպես նաև հեռավոր շառավղով բալիստիկ հրթիռների փորձարկումները չդադարեցնելը: Նոր միջոցները գրեթե կրկնում են հունվար ամսին ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Հյուսիսային Կորեայի նկատմամբ հայտարարված պատճամիջոցները: Մասնավորապես՝ եվրոպական իշխանություններն արգելել են Հյուսիսային Կորեայում մի շարք առանցքային նյութերի վաճառքը, որոնք կարող են կիրառվել բալիստիկ հրթիռների պատրաստման համար:
Բացի այդ, ընդլայնվել է հյուսիսկորեական գործարարների և պաշտոնյաների ցանկը, որոնց բանկային ակտիվները կսառեցվեն: Բրյուսելը նաև արգելք է դրել Հյուսիսային Կորեային ադամանդների, ոսկու և մի շարք այլ թանկարժեք մետաղների վաճառքի վրա:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)