Լիբանանի ԱԳ նախարարը Մոսկվայում պետք է քննարկի Սիրիայի կարգավորման հարցը
Աշխարհ
Լիբանանի ԱԳ նախարար Մանսուրը ռուս-արաբական ֆորումի առաջին փուլի շրջանակներում մեկնել է Մոսկվա, որտեղ պետք է քննարկեն Սիրիայի ճգնաժամի խաղաղ լուծման հարցը: Այս մասին նշում է Daily star պարբերականը:
Մանսուրը մինչ Մոսկվա մեկնելը Ռաֆիղ Հարիրիի միջազգային օդանավակայնում նշել է, որ ռուս-արաբական ֆորումի շրջանակներում, որին մասնակցելու են նաև ԱԳ նախարարներ այլ արաբական պետություններից, քննարկվելու են մոտակա տարիներին երկկողմանի քաղաքական, տնտեսական, մշակութային, բիզնես հարաբերությունները:
Նա նաև նշել է, որ հանդիպում է ունենալու Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ՝ քննարկելու քաղաքական տարբեր հարցեր, այդ թվում՝ Միջին Արևելքում և Արաբական աշխարհում տիրող իրավիճակը, մասնավորապես Սիրիայում առկա խնդիրները խաղաղ ձևով լուծելու ճանապարհները:
Ռուս-արաբական ֆորումին մասնակցելու են նաև Եգիպտոսի, Քուվեյթի, Իրաքի ԱԳ նախարարները և Արաբական Լիգայի նախագահ Նաբիլ ալ-Արաբային:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)