Սենդի Հուքի մարդասպանը մրցակցում էր Բրեյվիկի հետ
ԱՄՆ
Ամերիկայի Կոնեկտիկուտ նահանգի Սենդի Հուք դպրոցում 20 դպրոցականի և 6 ուսուցչի սպանած Ադամ Լենզան մտադիր էր գերազանցել նորվեգացի ահաբեկիչ Բրեյվիկին զոհերի քանակով: Նման եզրակացության են հանգել ամերիկյան CBS հեռուստաընկերության ներկայացուցիչները` հղում կատարելով երկրի իրավապահ մարմիններում իրենց աղբյուրներին: Թե կոնկրետ ինչի վրա են հիմնվում նման եզրահանգումները, հեռուստաընկերությունը չի պարզաբանել:
Ըստ այդ տվյալների` Ադամ Լենզան հեռակա կարգով մրցակցության մեջ էր Բրեյվիկի հետ: Նա իրեն համակարգչային խաղերի հերոս էր համարում` ձգտելով հնարավորինս շատ միավորներ հավաքել: Բնականաբար բացառված է սպանության դրդապատճառները մարդասպանից ճշտելու տարբերակը, քանի որ 20-ամյա Լենզան զանգվածային սպանդից հետո ինքնասպան էր եղել:
Հիշեցնեք, որ նորվեգացի Բրեյվիկի զոհերի քանակը կազմում է 77 մարդ: Նորվեգիայի մայրաքաղաքում մարդասպան Բրեյվիկը 2011թ. հուլիսին մի քանի ռումբ էր պայթեցրել, այնուհետև շարժվել էր դեպի երիտասարդական ճամբար և անկանոն, կամայական կրակահերթ բացել մարդկանց ուղղությամբ: Իր իսկ խոսքերով` նա պայքարում էր Եվրոպային սպառնացող իսլամականացման դեմ: Սենդի Հուքի աղետը տեղի է ունեցել 2012թ. դեկտեմբերի 14-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)