Ավտոբուսը ընկել է ձորը. մահացել է 9 մարդ
ԱՐԽԻՎ
Չինաստանի Խուբեյ նահանգում 9 մարդ մահացել է, ևս 10 մարդ՝ վիրավորվել, երբ ավտոբուսը կորցրել է կառավարումը և ընկել ձորի մեջ: Այս մասին հայտնում է Սինխուա գործակալությունը` հղում կատարելով տեղական աղբյուրներին:
19 մարդ տեղափոխող ավտոբուսը կորցրել է ղեկավարումը և ընկել 100 մ խորություն ունեցող ձորի մեջ: 7 մարդ մահացել է տեղում, մեկը՝ շտապ օգնության ավտոմեքենայում հիվանդանոց տանող ճանապարհին, իսկ մեկն էլ հիվանդանոցում: 10 մարդ մնում է հիվանդանոցում:
Վթարի վայրում շարունակում են աշխատել փրկարարները, որոնց աշխատանքը բարդանում է եղանակային պայմանների պատճառով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)