Մկները փոխարինում են ռազմական շներին
ԱՐԽԻՎ
ՌԴ զինված ուժերի գենշտաբի գլխավոր հետախուզության վարչությունը ծրագրել է այս տարի գարնանը իրական պայմաններում անցկացնել առանձնահատուկ զինատեսակի` հատուկ պատրաստվածություն անցած լաբորատոր մկների փորձարկում:
Գենշտաբի տեղակատվական աղբյուրը «Известия» գործակալությանը հայտնել է, որ փորաձարկումը օգուտ կտա բոլոր հատուկ նշանակության ջոկատներին:
Մկները պետք է փոխարինեն շներին պայթուցիկ միջոցներ և զինամթերք հայտնաբերելու գործում: Աղբյուրը հստակ չի նշել, թե որտեղ է տեղի ունենալու գաղտնի փորձարկումը, սակայն նշել է, որ ռազմական մկներին ակտիվ կերպով օգտագործում են Իսրայելի անվտանգության ուժերը և բանակը: Մկների միջոցով այդ երկրում կանխվել են բազմաթիվ ահաբեկչություններ:
Նշվում է նաև, որ մկները, ի տարբերություն շների, ավելի քիչ հոգատարություն են պահանջում և քիչ ժամանակում պատրաստ են լինում հատուկ նշանակության գործողությունների համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)