Ընտրությունները Հայաստանում անցան խախտումներով, սակայն արձանագրվել է առաջընթաց. ԵԽԽՎ
ԱՐԽԻՎ
Միջազգային դիտորդները գտնում են, որ երկուշաբթի օրը տեղի ունեցած նախագահական ընտրությունները Հայաստանում սահուն են անցել՝ չնայած որոշակի ընտրախախտումներին: Այս մասին Երևանում կոնֆերանսի ժամանակ հայտնել է ԵԽԽՎ ներկայացուցիչ Կարին Վոլդսեթը:
«Ընտրությունները հարթ են անցել որոշակի խախտումներով, մասնավորապես՝ ադմինիստրատիվ ռեսուրսների շահագործում: Ընտրական գործընթացները լավացել էին՝ համեմատած նախկին ընտրությունների»,-նշել է նա:
«Մենք արձանագրել ենք խաղաղ ընտրական օր, որը հաջորդել էր հանգիստ ոչ մրցակցային արշավին, որի հիմնական պատճառը 3 խոշոր ընդդիմադիր գործիչների որոշումն էր չմասնակցել ընտրություններին»,-այս մասին նշել է ԵԽ պատվիրակության նախագահ Միլան Քաբրնոչը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)