Հյուսիսային Կորեան տուրիստական բում է ապրում
Աշխարհ
Հյուսիսային Կորեայում տուրիստական բումի մասին տեղեկատվությունը երեքշաբթի օրը տարածել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:
«Հյուսիսային Կորեան զբոսաշրջիկների շրջանում պոպուլյարության գագատնակետում է: Հյուսիսային Կորեայի սոցիալիստական ձեռքբերումները բարձրացրել են երկրի կարգավիճակը և գրավել ճանապարհորդողների ուշադրությունը»,-հայտնել է ԿՀԳ-ն, ընդ որում, չներկայացնելով զբոսաշրջիկների քանակի մասին. փոխանցում է Интерфакс-ը: ԿՀԳ-ի տվյալներով՝ զբոսաշրջիկների քանակը 2000 թվականից հետո աճում էր և կտրուկ ավելացավ 2009 թվականից հետո, հատկապես՝ եվրոպացիների շրջանում:
Նշենք, որ Հյուսիսային Կորեայի՝ այլ երկրների հետ օդային հաղորդակցությունը չափազանց սահմանափակ է իրականանում հատկապես Հարավային Կորեայի միջոցով:
Հյուսիսային Կորեայի պետական ավիաընկերությունն իրականացնում է չվերթներ դեպի Ռուսաստան, Չեխիա, Հունգարիա, Շվեյցարիա, Մալայզիա և Թաիլանդ:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան