Ռիհաննան վնասվել է երկրպագուի հարվածից
Հասարակություն
Լոնդոնում Ռիհաննան դարձել է իր երկրպագուի զոհը: Անծանոթ տղամարդը շիշ է շպրտել երգչուհու վրա, երբ նա դուրս էր գալիս գիշերային ակումբից: Մինչ շիշը նետելը նա ինչ-որ բան է բղավել Քրիս Բրաունի՝ Ռիհաննայի ընկերոջ մասին: Այս մասին գրում է cosmo.ru-ն:
Հարվածի արդյունքում Ռիհաննան վայր է ընկել և վնասել ծունկը: Նա բժիշկների օգնության կարիք է զգացել: Հոլիվուդյան աստղի թիկնապահը ևս տուժել է՝ չհասցնելով ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել: Լոնդոնի ոստիկանությունը շարունակում է հանցագործի որոնումները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը