Հերթական խորհրդակցությունն ԱԻՆ–ում
Հասարակություն
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
Նախարարը ներկայացրեց վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԱԻՆ համակարգում իրականացրած փոփոխութուններն ու յուրաքանչյուրին հորդորեց իր գործով զբաղվել ու վերանայել սեփական մոտեցումները՝ նախարարության աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար.
«Ես պատրաստ եմ բոլորի հետ աշխատել, բայց պատրաստ չեմ աշխատել այն մարդու հետ, ով չի աշխատում: Յուրաքանչյուրը պետք է իմանա իր գործը: «911» արագ արձագանքման ծառայությունը պետք է ավելի արդյունավետ գործի: «911»-ի շրջանակներում մենք պետք է կապ հաստատենք բոլոր հանգուցային նախարարություն-գերատեսչությունների հետ: Մեր ՃԿԿ-ն պիտի կապ ունենա ոչ միայն ՀԱՊԿ,այլև Եվրամիության երկրների հետ»:
Խոսելով Գառնիի դիտարանի մասին՝ նախարարն ասաց, որ այն պետք է նորագույն տեխնոլոգիաներով հագեցնել: Գառնին պիտի տարածաշրջանային կենտրոն դառնա:
ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը հայտնեց, որ Գառնիի դիտարանը տեխնիկապես հագեցնելու եւ դեֆորմոգրաֆը վերականգնելու համար նա անձամբ կապ է հաստատել Ռուսաստանի ԳԱ Երկրի ֆիզիկայի ինստիտուտի հետ, որտեղ դեֆորմոգրաֆների հետ աշխատանքի մեծ փորձ կա:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը զեկուցեց հանրապետության չորս մարզեր կատարած շրջայցի ընթացքում նախարարի տված հանձնարարականների կատարման մասին եւ նշեց, որ տվյալ աշխատանքներն ընթացքի մեջ են:
Խորհրդակցության ավարտին Ա. Երիցյանը բոլոր ներկաներին շնորհավորեց ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի, նախագահի պաշտոնում, վերընտրվելու կապակցությամբ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը