Ռուսաստանը «Եվրատեսիլ - 2013» կուղարկի «The Voice»–ի հաղթողին
Հասարակություն
"Голос" նախագծի հաղթող Դինա Գարիպովան «Եվրատեսիլ - 2013»-ում կներկայացնի Ռուսաստանը: Այս մասին գրում է news.guru.ua-ն:
Այս տարի Ռուսաստանի հանրային հեռուստաընկերությունը, որը Ռուսաստանում համարվում է «Եվրատեսիլ-2013»-ի պաշտոնական հեռարձակողը, ինքնուրույն է կատարել մասնակցի ընտրությունը:
Հետաքրքիրն այն է, որ 21-ամյա երգչուհին իր Եվրատեսիլյան մասնակցության մասին իմացել է ԶԼՄ-ներից: Նա «Եվրատեսիլ-2013»-ում հանդես կգա «What if» կատարմամբ: Հիշեցնենք, որ այս տարի Եվրատեսիլը կանցկացվի Շվեդիայում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը