«Ժողովուրդ». ՀՀԿ-ականները շատ ծանր են տարել՝ Գյումրիում, Արթիկում և Մարալիկում, Սերժ Սարգսյանի պարտությունը
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների՝ Շիրակի մարզի բարձրաստիճան ՀՀԿ-ական պաշտոնյաները շատ ծանր են տարել մարզի երեք քաղաքներում՝ Գյումրիում, Արթիկում և Մարալիկում, Սերժ Սարգսյանի պարտությունը: Միայն Գյումրիում Ս. Սարգսյանը ստացել էր մոտ 27 տոկոս ձայն, իսկ Րաֆֆին՝ 69,4 տոկոս:
Ու երեկ նույնիսկ լուրեր էին շրջանառվում, թե Շիրակի մարզում Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը չի դիմացել «այդ ծանր հարվածին» ու սրտի կաթված ստացել: «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում, սակայն, Մինասյանը հերքեց լուրերը: Իսկ թե ինչու է Ս. Սարգսյանը պարտվել մարզի երեք քաղաքներում, նա չցանկացավ մեկնաբանել: Տեսակետ կա, որ նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանի պարտությունը շատ ծանր է նստելու մարզի
պաշտոնյաների վրա:
Հիշեցնենք, որ Աժ ընտրությունների ժամանակ էլ, երբ ՀՀԿ-ն պարտվեց Գյումրիում, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ստիպված եղավ լքել պաշտոնը, նրան արգելվեց առաջադրվել ՏԻՄ ընտրություններում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը