«Հրապարակ». Էպոսագետ Վարդան Սեդրակյանը հիվանդացել է
Հայկական Մամուլ
Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը երեկ Միքայելյան հիվանդանոցում բուժստուգում է անցել, և բժիշկները գտել են, որ պետք է ստացիոնար բուժվի: «Հրապարակի» թղթակցին Սեդրակյանն ասել է, որ վաղվանից մեկ-երկու շաբաթով պառկելու է հիվանդանոցում:
Ի՞նչ հիվանդ է: Ուժեղ մրսածություն ունի, լյարդն է բորբոքվել, և անուշադրությունից բարդություններ են առաջացել, ասաց նա: Գուցե
նման քայլերի է գնում, որպեսզի իրավապահների տեսադաշտից դո՞ւրս մնա, չէ՞ որ նրա անունն էր շոշափվում Հայրիկյանի մահափորձի գործով: Սեդրակյանը պատասխանել է. «Եթե չեք հավատում, եկեք հիվանդանոց և բժիշկներից հարցրեք»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը