«Հրապարակ». ԲՀԿ-ն կշնորհավորի՞ Սերժ Սարգսյանին
Հայկական Մամուլ
Փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ երեկ հայտարարություններով հանդես եկան տարրեր քաղաքական ուժեր: Մինչդեռ ԲՀԿ-ն դեռ լռում է, գրում է «Հայկական ժամանակը»: Ծառուկյանի հարազատ Առինջ գյուղում, սակայն, Սերժ Սարգսյանը «ջախջախիչ» հաղթանակ է տարել:
Ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, Առինջի 3 տեղամասերում էլ նույն պատկերն է. 28/26 տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 48 ձայն, Սերժ Սարգսյանը՝ 864, 28/27-ում՝ Ր. Հովհաննիսյանը 149, Ս. Սարգսյանը՝ 625, 28/28-ում՝
Հովհաննիսյանը 46, Սարգսյանը՝ 969: ԲՀԿ խոսնակ, Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «ՀԺ» թղթակցին երեկ ասել է, թե ընտրությունների արդյունքները չեն մեկնաբանում: Երբ թղթակիցը նշել է, որ Ազատության հրապարակում Հովհաննիսյանի ասուլիսին ներկա էին տարբեր ուժերի ներկայացուցիչներ, արդյո՞ք ԲՀԿ-ի բացակայությունը նշանակում է, որ իրենք չեն աջակցում ժողովրդի ձայնը ստացած
թեկնածուին և չեն դատապարտում կեղծված ընտրությունները, Ուրիխանյանը պատասխանել է. «Դրա հետ կապված մենք որևէ մեկնաբանություն չենք անում»: Իսկ արդյոք ԲՀԿ-ն կշնորհավորի՞ Ս. Սարգսյանին: Ուրիխանյանը հարցից խուսափել է, սակայն նաև չի բացառել շնորհավորելը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը