«Հրապարակ». Սերժ Սարգսյանի համար անակնկալ են եղել ընտրությունների արդյունքները
Հայկական Մամուլ
«Հրապարակի» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի համար անակնկալ են եղել ընտրությունների արդյունքները, քանի որ նախընտրական փուլում նրան բոլորովին այլ բան են զեկուցել: Այսօր ոմանք ստեղծված իրադրությունը համեմատում են 1996-ի հետ, երբ անակնկալ արդյունքներ գրանցվեցին, ինչի մեջ Լևոն Տեր- Պետրոսյանը տեսավ իր թիմի մեղքի բաժինը:
Հիշեցնենք, որ նրա շտաբի պետը նույնպես Աժ նախագահն էր՝ Բաբկեն Արարքցյանը: Այժմ ՀՀԿ-ում «թելային» բաժանումն ավելի ընդգծված բնույթ ունի, քան ՀՀՇ-ում էր: Որոշ տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, հակված է «հետաքննություն» իրականացնել՝ հասկանալու, թե ով է մեղավոր: Թերևս ԱԱԾ-ում աշխատանքի փորձն է պատճառը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը