«Հրապարակ». Ի՞նչու է ԲՀԿ-ական Գրիշա Մարգարյանը սատարել Սերժ Սարգսյանին
Հայկական Մամուլ
Ճի՞շտ է, որ «Բելաջիո» ռեստորանային համալիրն այևս իրեն չի պատկանում, «Հրապարակը» հարցրեց ԲՀԿ-ական Գրիշա Մարգարյանին: «Հերյուրանքներ են, գրողները հատուկ պատվեր են կատարում»:
Ասում են՝ նախագահական ընտրություններում շատ ուժեղ պաշտպանել եք Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Չեն ասում, ինքս եմ հայտարարում, որ սատարել եմ Սերժ Սարգսյանին»: Իսկ դա չի՞ հակասում ԲՀԿ «գծին»՝ քաղխորհրդի կայացրած որոշմանը, նախնական պայմանավորվածություն ունեցե՞լ եք Գագիկ Ծառուկյանի հետ, տեղեկացրե՞լ եք: «Բացարձա՛կ. Գագիկ Ծառուկյանը կոնկրետ խնդիր չի դրել որևէ մեկին պաշտպանել»: Իսկ այս ընթացքում իրեն հանդիպե՞լ եք, տեսե՞լ եք, ասում են՝ ոչ մեկի հետ չի շփվում: «Ո՞վ է ասում՝ բամբասանք ծառայություննե՞րը, գործնական հանդիպում ենք ունենում իր հետ»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը