2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին 

Այսօր Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձն է. պատմական ակնարկ (տեսանյութ)

Հայաստան

Այսօր Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձն է: 25 տարի առաջ այս օրերին սկսվեց Ղարաբաղյան շարժումը:

1988-ին սկսված շարժումը դարձավ նաև Խորհրդային Միության փլուզման սկիզբը:

1988թ. փետրվարի 20-ին Երևանի Թատերական (ներկայիս Ազատության) հրապարակում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը: Այդ օրը հրապարակում էին հավաքվել տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց թիվն օր օրի գնալով կրկնապատկվեց՝ հասնելով մինչև 1 մլն-ի: Հանրահավաքի մասնակիցների պահանջն էր Արցախը միացնել Հայաստանին, հատկապես, որ Ստեփանակերտում ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանում 1988թ. փետրվարի 20-ին որոշում էր կայացվել՝ դիմել ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին:

Արցախահայության արդարացի պահանջը լայն պաշտպանության արժանացավ Հայաստանում, հանրապետության Գերագույն խորհուրդը դրական պատասխան տվեց դիմումին։ Իսկ Ադրբեջանի Գերագույն խորհուրդը մերժեց արցախահայության դիմումը։ Փետրվարյան դեպքերը սկիզբ դրեցին մի շարժման, որը հայտնի է «Ղարաբաղյան շարժում» անվամբ։ Կարճ ժամանակում այս շարժումը վերածվեց հայոց համազգային շարժման, որն իր առջև խնդիր էր դնում ոչ միայն լուծել ղարաբաղյան հիմնահարցը, այլ նաև հասնել Հայաստանի անկախությանը և վերափոխել երկրի քաղաքական-հասարակական կարգերը։

Ղարաբաղյան շարժման հենց առաջին օրից հանրապետության ղեկավարությունը սպասողական դիրք գրավեց և չկարողացավ ներազդել իրադարձությունների ընթացքի վրա։

1988թ. փետրվարին ստեղծվեց կազմկոմիտե, որը կազմակերպում և ղեկավարում էր բազմահազարանոց ցույցերն ու հանրահավաքները։

Ղարաբաղյան շարժումը ներդաշնակելու, համակարգելու նպատակով մարտ ամսին ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտեն, որն իր մասնաճյուղերը ստեղծեց հանրապետության շրջաններում։

Ղարաբաղյան շարժման առաջացումը խիստ անհանգստացրեց Խորհրդային Միության ղեկավարությանը, քանի որ այս ժողովրդավարական շարժումը կարող էր վարակիչ օրինակ հանդիսանալ կայսրության այլ շրջանների համար։ Խորհրդային Միության պետական անվտանգության մարմինները, օգտագործելով ադրբեջանական ազգայնամոլներին, կազմակերպեցին հայ բնակչության ջարդեր Սումգայիթում (1988թ. փետրվար), Ադրբեջանի այլ վայրերում, ապա՝ Բաքվում (1990թ. հունվար), որին զոհ դարձան հարյուրավոր հայեր։ Այս ջարդերից հետո շուրջ 400.000 հայեր ստիպված թողեցին Ադրբեջանի հայաբնակ վայրերը, և նրանց զգալի մասը տեղափոխվեց Հայաստան։

Շուտով Ադրբեջանը դիմեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը՝ մեծ վնաս պատճառելով Հայաստանի և Ղարաբաղի տնտեսությանը։

Ադրբեջանում տեղի ունեցած արյունոտ դեպքերին չտրվեց հստակ քաղաքական գնահատական։ Ավելին, երբ 1990թ. մայիսին Հայաստանում կայացած ընտրություններից հետո իշխանության գլուխ անցան ժողովրդավարական ուժերը և կոմունիստական վարչակարգը վերացվեց, կենտրոնն ավելի բացահայտորեն սկսեց օժանդակել Ադրբեջանին, ուր դեռ պահպանվել էին կոմունիստական կարգերը։ 1991թ. գարնանն Ադրբեջանի իշխանությունները խորհրդային բանակի մասնակցությամբ իրագործեցին Շահումյանի և Խանլարի շրջանների մի շարք հայկական գյուղերի բնակչության բռնի տեղահանումը։ 

Հայաստանի անկախացման գործընթացի սկզբնավորմամբ և դրա հետևանքով իրական անկախության ձեռքբերմամբ Արցախի հիմնախնդիրը հայտնվեց միջազգային հասարակայնության ուշադրության կենտրոնում։ Բազմաթիվ երկրների տարբեր կազմակերպություններ, քաղաքական և հասարակական գոչծիչներ հանդես եկան ի պաշտպանություն արցախահայության իրավունքների, կոչ արեցին ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել քաղաքական միջոցներով։ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ հատուկ բանաձևեր ընդունեցին բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։ Այդ փաստաթղթերում նշվում է, որ Արցախում ոտնահարվում են հայ բնակչության ազատությունները, նրա ինքնորոշման իրավունքը։

Նշենք նաև, որ օրեր առաջ արցախահայության ազգային ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի առթիվ  Ստեփանակերտում երթ էր ու հանրահավաք, որից հետո բացվեց նաև տարեդարձին նվիրված հուշաքարը:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կրկին հանրահավաք էր։ Արցախը 25 տարի առաջ այս օրերին ոտքի վրա էր, պատրաստ իր պատմության երկար ճանապարհի ամենավճռական քայլերից մեկին: 

Իսկ Հադրութում տարեդարձը նշում էին մեկ քառորդ դար առաջ տեղի ունեցած դեպքերի բեմականացմամբ։ Այն օրերի լարված մթնոլորտին փոխարինել էր բարձր տրամադրությունն ու անցած ճանապարհի վերարժևորումը. «Մեկ քառորդ դար առաջ տեղի ունեցածը սովորական հանրահավաք չէր»:


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ
Ամենադիտված