Հիլարի Քլինթոնը հանդես կգա դասախոսություններով
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով թողել է իր պաշտոնը այս տարվա փետրվար ամսի սկզբին, հանդես կգա դասախոսություններով: Այս մասին հայտնում է նյույորքյան Harry Walker գործակալությունը:
Գործակալությունը զբաղվում է տարբեր հայտնի մարդկանց՝ քաղաքական գործիչների, Նոբելյան մրցանակակիրների, տնտեսագետների, գործարարների, լրագրողների, երաժիշտների, մարզիկների հանրային ելույթներով. նշում է ИТАР-ТАСС-ը:
Harry Walker-ի հետ համագործակցում է նաև Հիլարի Քլինթոնի ամուսին՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, Մեքսիկայի նախկին նախագահ Ֆիլիպե Կալդերոնը, Հունաստանի նախկին վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, հոլիվուդյան աստղ Ալնորդ Շվարցենեգերը:
Ըստ ԶԼՄ-ների՝ մեկ ելույթի համար Բիլլ Քլինթոնի հոնորարը հասնում է 290 հազար դոլարի:
Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը թողել է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը 2013 թվականի փետրվարի 1-ին՝ զիջելով այն Ջոն Քերիին: Իսկ Harry Walker գործակալությունը հիմնվել է 1946 թվականին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)