19 մարդ է վիրավորվել գազի պայթյունի պատճառով (տեսանյութ)
ԱՄՆ
ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի Կանզաս քաղաքում գազատարի պայթյունի հետևանքով 19 մարդ է վիրավորվել, իսկ երեքն անհետ կորած են համարվում: Այս մասին նշում է անգլիական Guardian պարբերականը:
Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի առևտրա-զվարճային թաղամասում JJ's ռեստորանի մոտ, ապա տարածվել է նաև հարևան շենքերում:
Կան տարբեր վարկածներ, թե ինչի պատճառով է տեղի ունեցել գազի պայթյունը: Համաձայն այդ վարկածներից մեկի՝ ավտոմեքենան բախվել է գազատարին, իսկ մյուս վարկածի համաձայն՝ աշխատողի անփույթ աշխատանքի պատճառով է տեղի ունեցել:
Հետաքննություն է տարվում՝ պարզելու պայթյունի իրական պատճառը:
Հրդեհի պատճառով կա 19 վիրավոր, որոնցից երեքի վիճակը ծանր է: Ինչպես նաև նշվում է, որ 3 մարդ անհետ կորած են, սակայն, ինչպես նշել է քաղաքապետ Սլայ Ջեյմսը, պարզ չէ՝ արդյոք նրանք ավելի շուտ էին դուրս եկել ռեստորանից, թե մնացել են փլատակների տակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)