ԱՄՆ-ն Սիրիայի բնակչությանը 385 մլն դոլարի հումանիտար օգնություն կտրամադրի
Աշխարհ
ԱՄՆ-ն Սիրիայի բնակչությանը տրամադրվող հումանիտար օգնության համար հատկացրել է ևս 19 մլն դոլար՝ այդ նպատակով առանձնացված ընդհանուր գումարը հասցնելով 385 մլն դոլարի: Ինչպես հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունում, հավելյալ գումարը կծախսվի սիրիացիների համար դեղորայքի և սննդի ձեռքբերման համար, այդ թվում՝ նաև սիրիացի փախստականների հաար, որոնք հայտնվել են հարևան երկրներում. հաղորդում է 1news.az-ը:
«ԱՄՆ-ի կողմից հատկացված միջոցներով Սիրիայում իրականացվել է 875 աշխատակցի բժշկական նախապատրաստում, բժշկական օգնություն է ցուցաբերվել 410 հազար տուժածի, իրականացվել է 29 հազար վիրահատություն»,-նշել են մամուլի ծառայությունում:
Հաղորդվում է նաև, որ միջոցների մի մասը կծախսվի Սիրիայում աշխատող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գծով: Բացի այդ, հավելյալ ֆինանսական միջոցները կօգնեն սննդի կտրոններով ապահովել Հորդանանում գտնվող ավելի քան 50 հազար սիրիացի փախստականի: Այս երկրի, ինչպես նաև Թուրքիայի, Լիբանանի, Իրաքի և Եգիպտոսի տարածքում ներկայումս հավաքվել է ավելի քան 870 հազար սիրիացի փախստական: Այս մարդկանց օգնություն ցուցաբերելու նպատակով ԱՄՆ-ն հատկացրել է մոտ 170 մլն դոլար:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)