ԶԼՄ-ներ. Քաթարը նոր՝ 12 մլրդ դոլար արժողությամբ ներդրումային ընկերություն կստեղծի
Աշխարհ
Քաթարի իշխանությունները հայտարարել են 12 մլրդ արժողությամբ ակտիվներով նոր ներդրումային ընկերության ստեղծման մասին, որի գործունեությունն ուղղված կլինի երկրի միջազգային ազդեցության ընդլայնմանը, ինչպես նաև իր երկրի բնակիչների բարօրությանը: Այս մասին հայտնում է Financial Times-ը:
Նոր բիզնեսի մի կեսը կպատկանի պետությանը, մյուսը՝ մասնավոր սեկտորին:
Doha Global Investment Company նոր ընկերությունը գրանցված կլինի Դոհայի բորսային շուկայում և ներդրումներ կկատարի բոլոր կարգի ակտիվներով:
«Մենք հնարավորություններ ենք փնտրելու տնտեսության յուրաքանչյուր հատվածում ներդրումներ կատարելու համար աշխարհի յուրաքանչյուր երկրում»,-նշել է Հուսեյն ալ Աբդալան՝ Quatar Holding ընկերության փոխտնօրենը, ով իր կապիտալի կեսը կներդնի նոր ընկերության մեջ:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան