Սիրիական հակամարտության ուժային լուծման տարբերակը չի աշխատում. ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
Սիրիական հակամարտության լուծման ուժային տարբերակը չի աշխատում, և կառավարություն-ընդդիմություն երկխոսության անհրաժեշտություն է առաջանում. հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը. փոխանցում է РИА Новости-ն:
«Կարելի է հետևություն անել, որ կողմերից որևէ մեկի կողմից հակամարտության ուժային լուծման տարբերակը չի աշխատում: Եվ առաջանում է երկխոսության սկսելու անհրաժեշտությունը»,-ասել է նա՝ նախարարների հարթության վրա ռուս-արաբական համագործակցության ֆորումի առաջին գումարման բացման խոսքում:
Լավրովի խոսքերով՝ Մոսկվան նպաստում է պայմանների ստեղծմանը, որպեսզի երկխոսությունը սկսվի որքան հնարավոր է շուտ առանց Ժնևյան համաձայնությունների հիման վրա նախապայմանների: Լավրովը նաև նշել է. «Մոսկվան թույլ չի տա մոռացության տալ Մերձավոր Արևելքում զանգվածային ոչնչացման զենքից ազատ գոտու սետղծման մասին համագումարի որոշումը: Կձգտենք հասնել այս որոշումների իրականացմանը», -ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)