Ամերիկուհին 2 զույգ երկվորյակ է լույս աշխարհ բերել
ԱՄՆ
Ամերիկյան Տեխաս նահանգի բնակչուհին Սուրբ Վալենտինի տոնի կապակցության անսովոր նվեր է մատուցել: Նա լույս աշխարհ է բերել միանգամից երկու զույգ երվորյակ տղաների: Բժիշկները ասում են, որ նման շանս է լինում մեկը 70 միլիոնի:
Երջանիկ ծնողները՝ 36-ամյա Տրեսան և 43-ամյա Մանուել Մոնտալվոն երեխաներին անուններ են տվել՝ Էյս, Բլեյն, Քեշ և Դիլան, անգլերեն լեզվի այբուբենի առաջին 4 տառերով:
Երեխաները 31-ամսական են ծնվել՝ կեսարյան հատման օգնությամբ: Տղաներից ամենաթեթևը Դիլանն էր՝ ընդամենը 1,33 կիլոգրամ: Մոնտալվոն պատմել է լրագրողներին, որ չեն հանձնվելու, և պատրաստվում են տղաներին քույրիկ նվիրել: Հաղորդում է ABC հեռուստաալիքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)