Կայացավ քաղաքացիների փետրվար ամսվա ընդունելությունը
Հասարակություն
ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնակատար Մելս Հարությունյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Ընդունելության համար ցուցակագրվել էին 101 քաղաքացի, ընդունելության էին եկել բոլորը: Նրանցից 97-ը դիմել էին դրամական և բուժօգնության խնդրանքով, 3-ը՝ հողի և շենք-շինությունների հարցերով:
Նշենք, որ քաղաքացիները հիմնականում դրամական աջակցություն խնդրում են նաև բուժման նպատակով: Նշված հարցերով դիմած 97 քաղաքացիների դիմումները բավարարվեցին:
Հողի և շենք-շինությունների հարցերով դիմած քաղաքացիներին պատասխանելու նպատակով, հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության և հողաշինության ու հողօգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչության պետերին՝ քննարկելու նշված դիմումները և ընդունված կարգով պատասխանելու դիմումատուներին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը