Արաբական պետությունների լիգան շուտափույթ երկխոսության կոչ է արել
Աշխարհ
Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) Սիրիայում հակամարտող կողմերին շուտափույթ երկխոսության կոչ է արել: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին:
«Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորումը անհայտությունից չի գա: Ես նաև համաձայն չեմ, որ ԱՊԼ-ն և Ռուսաստանը հակասություններ չունեն տեքստի հետ կապված (Ժնևյան համաձայնագիր): Որոշ կողմեր փորձում են այլ կերպ մեկնաբանել այդ տեքստը` անցումային փուլը սկսվելու առումով: Ամենակարևորը` սկսել անցումային փուլը և ձևավորել անցումային կառավարություն: Դա հեշտ չէ, սակայն մենք կարծում ենք, որ մենք այժմ համաձայնության ենք եկել, որ դա այն նպատակն է, որի իրականացմանը մենք ձգտում ենք», - ասել է Արաբին նախարարների հարթության վրա Ռուս-արաբական համագործակցության ֆորումի համագումարի ավարտին, հաղորդում է РИА Новости-ն: Վերջինիս խոսքերով` Արաբական երկրների լիգայի և Դամասկոսի միջև հարաբերությունները շարունակվում են` չնայած այս կազմակերպության նիստերին Սիրայի մասնակցության դադարեցմանը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)