Ցուկերբերգը, Միլները և Բրինը հիմնել են խոշորագույն մրցանակը բիոբժկության ոլորտում
Աշխարհ
Ինտերնետ-գործարարներ Յուրի Միլները, Մարկ Ցուկերբերգը և Սերհեյ Բինը հայտարարել են բիոբժշկության և կյանքի մասին գիտության ոլորտում աշխարհի խոշորագույն Breakthrough Prize մրցանակի ստեղծման մասին: Առաջին 11 մրցանակակրի անուններն արդեն հայտնի են, նրանցից յուրաքանչյուրը կստանա մրցանակ 3 միլիոն դոլարի չափով, գրում է The Guardian պարբերականը: Մրցանակային ֆոնդի և մրցանակակրի ընտրության առումով Breakthrough Prize-ը հիշեցնում է Յուրի Միլների կողմից ավելի վաղ ստեղծված Fundamental Physics Prize մրցանակը ֆիզիկայի ոլորտում: Ինչպես գրում է Guardian-ը` մրցանակի ստեղծման նախաձեռնությամբ հանդես է եկել Միլները, իսկ մրցանակի ֆինանսական ծախսերը երեք գործարարները կբաշխեն միմյանց միջև: Breakthrough Prize –ի ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի 33 միլիոն դոլար:
Նշենք, որ մրցանակակիրներից մեկն է դարձել Սինյա Յամանական, որի աշխատությունը ավելի վաղ` 2012 թվականին, արժանացել էր Նոբելյան մրցանակի:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)