Հյուսիսային Կորեան պատկերել է Օբամային «միջուկային դժոխքում» (տեսանյութ)
Աշխարհ
Հյուսիսային Կորեան համացանցում տեղադրել է քարոզչական տեսանյութ, որտեղ Կորեական թեարկղզին, ամերիկյան զինվորները և անձամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատկերված են դժոխային կրակում այրվելիս: Պարզունակ կերպով արված տեսանյութը ուղեկցող տեքստում ասվում է, որ Հյուսիսային Կորեան կարողացավ միջուկային զենքի հաջող փորձարկումներ անցկացնել` «չնայած ԱՄՆ ագրեսիվ քաղաքականությանը»: Տեսանյութն ավարտվում է էկրանային կրակի աղբյուրի ցուցադրմամբ, որտեղ այրվում են նախագահը և զինվորները: Ըստ տեսանյութի հեղինակի` կրակը դուրս է գալիս գետնի տակ թաղված միջուկային սարքից: Տեսանյութի ամենավերջում հայտնվում է տեքստ. «Ժողովուրդը սպասում է, ԱՄՆ-ն պետք է պատասխան տա»: Թե ինչ է կոնկրտ սպասում ժողովուրդը և ինչպես պետք է ԱՄՆ-ն պատասխանի, տեսանյութում ոչինչ չի ասվում: Սակայն հայտնի է, որ Հյուսիսային Կորեան անցյալում ամբողջ աշխարհից, այդ թվում նաև ԱՄՆ-ից, սնունդ էր խնդրում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)