Հակառակորդի արձակած գնդակից զինվոր է մահացել
Հայաստան
Փետրվարի 19-ին՝ հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում՝ հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գոռ Արթուրի Ղազարյանը (ծնվ. 1992թ.):
Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին