47-ամյա կինը երեխային ծեծելու և շան վանդակում պահելու համար դատապարտվել է 35 տարի ազատազրկման
ԱՐԽԻՎ
Ամերիկացի 47-ամյա Կիմբերլի Կուբինան, ով պարբերաբար ծեծել և շան վանդակում է պահել իր 13-ամյա որդեգրած երեխային, դատապարտվել է 35 տարի ազատազրկման: Այս մասին նշում է անգլիական Daily mail պարբերականը:
Կուբինան դատապարտվել է երեխայի նկատմամբ կատարված բռնի վերաբերմունքի համար, որը երեխայի մահվան պատճառ է հանդիսացել: Երեխայի մարմինը հայտնաբերել են Ինդիանա նահանգի Գարի քաղաքի տան բակում, իսկ մինչ այդ՝ 2011 թվականին, անհետ կորած էր հայտարարվել:
Կուբինայի նախկին ամուսին Ռայլի Շոթը նույնպես անցած ամիս դատապարտվել էր 80 տարի ազատազրկման:
Կուբինան նշել է, որ երեխային շան վանդակում գցել իր կրտսեր եղբորը անհանգստացնելու պատճառով: Դատարանում նա հայտնել է, որ զղջում է իր արարքի համար, քանի որ շատ է սիրել իր երեխային:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)