Հայուհին հաղթել է «Մասաչուսեթս նահանգի միսս արտակարգ անչափահաս-2013» մրցույթում
Հասարակություն
Հայկական արմատներով 15-ամյա ամերիկուհի Քրիստինա Այանյանը հաղթել է Մասաչուսեթսի կրթաթոշակային ֆոնդի կազմակերպած «Մասաչուսեթս նահանգի միսս արտակարգ անչափահաս-2013» մրցույթում։
Ըստ Wicked Local-ի` մրցույթին մասնակցել է 10 աղջիկ, որոնցից հաղթող է ճանաչվել Բարլինգթոն քաղաքի (Մասաչուսեթս, ԱՄՆ) Բարձրագույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Քրիստինա Այանյանը։ Նա հնարավորություն է ստացել պայքարելու «Միացյալ Նահանգների միսս արտակարգ անչափահաս-2013» մրցույթում, որը տեղի կունենա այս տարվա օգոստոսին Օրլանդո քաղաքում (Ֆլորիդա, ԱՄՆ)։ Այս մասին գրում է style.news.am-ը:
Որպես մրցանակ Քրիստինան ստացել է 2 հազար ԱՄՆ դոլար կրթաթոշակ ուսումը համալսարանում շարունակելու համար եւ բազմաթիվ մրցանակներ հովանվորներից։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը