«Հրապարակ». Ձորակապի «սերժական» հատվածը չի մասնակցել ընյտրություններին
Հայկական Մամուլ
Շիրակի մարզի Ձորակապ գյուղի բնակիչները, որոնք հիմնականում ՀԱԿ համակիրներ են, բոյկոտել են ՀՀ նախագահի ընտրությունները:
Ըստ ավագանու անդամ Հովհաննես Հակոբյանի, պատճառն այն է, որ Լևոն Տեր- Պետրոսյանը չի առաջադրվել, և իրենք թեկնածու չունեն:
«Հրապարակը» գրում է, որ Ձորակապի «սերժական» հատվածը, որը ՏԻՄ ընտրություններին ձայն տվեց ՀՀԿ-ական գյուղապետ Զարզանդ
Սահակյանին, ընտրել է գործող նախագահին: Արդյունքում, 880 ընտրողներից ընտրությանը մասնակցել է կեսից քիչ՝ 374 մարդ: Այս գյուղը հետաքրքիր է նրանով, որ ՏԻՄ ընտրություններից հետո ընդդիմադիր ավագանի է ձևավորվել, որը չի հաստատում ՀՀԿ-ական գյուղապետի որոշումները և պատրաստվում է անվստահություն հայտնել նրան: Ձորակապի ներքաղաքական իրավիճակի մասին «Հրապարակը» գրել էր փետրվարի 16-ին՝ «Ձորակապում քաղաքական ճգնաժամ է» հոդվածում: Երեկ թերթը տեղեկացավ, որ գյուղացիները չեն կարողացել այդ օրը
թերթ գնել, քանի որ «Հրապարակի» գյուղ մտած խմբաքանակը գյուղապետ Զարզանդ Սահակյանը գնել և հեթանոսական ծես է արել՝ այրելով այն: Սակայն ընդդիմադիր ձորակապցիք այդ համարից մոտ 20 հատ ծանոթ-բարեկամների միջոցով բերել են տվել Մարալիկից, Գյումրիից և Երևանից:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը