«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը սկսել է շնորհավորանքներ ստանալ
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանը նախագահի ընտրություններից հետո վերընտրվելու առթիվ սկսել է շնորհավորանքներ ստանալ: Նրան արդեն շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Զինթաոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նագարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Վրաստանի նախագահ Միխայիլ
Սահակաշվիլին:
Ըստ «Ժողովուրդ»-ի՝ այս ցանկը մեկ ուշագրավ առանձնահատկություն ունի, բացի Սահակաշվիլուց, մյուսները համարվում են ոչ ժողովրդավար առաջնորդ, ավելին՝ նրանցից ոմանք բռնապետի համբավ ունեն միջազգային ասպարեզում: Փաստորեն, պետք է արձանագրել՝ Ս. Սարգսյանին կեղծված ընտրությունների արդյունքում ընտրվելու առթիվ առաջինը շնորհավորում են կասկածելի լեգիտիմություն կամ ոչ ժողովրդավար ղեկավարի համբավ ունեցողները:
Ի դեպ՝ ԱՄՆ-ը և եվրոպական մի շարք երկրներ դեռևս լռություն են պահում: Ավելին՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Վիկտորյա Նուլանդը երեկ հայտարարել է, թե ՀՀ-ում ընտրություններն ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված, բայց, ըստ նրա, կան գործընթացին ապօրինաբար միջամտելու որոշակի դեպքեր, այդ թվում՝ հաղթող թեկնածուի ներկայացուցիչների կողմից, գրանցվել են մի քանի լուրջ
խախտումներ, որոնք ակնհայտորեն կհետաքննվեն:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը