«Առավոտ». «Սերժ, բարև», Նոյեմբերյանի բոլոր տեղամասերում, «բարևները» շատ են եղել
Հայկական Մամուլ
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի ընտրական տեղամասերից մեկում քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը, վեր պարզելով հերթական քվեաթերթիկը, ժամանակ չվատնելու համար հայտարարել են նախագահի թեկնածուի միայն անունը, ում օգտին քվեարկել է ընտրողը, գրում է «Առավոտը»: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին նշումով քվեաթերթիկի պարագայում ոչ թե թեկնածուի անունն են կարդացել, այլ ասել են՝ «բարև»: Այդպես են հայտարարել, որովհետև նախընտրական շրջանում Րաֆֆի Հովհաննիսյանը հազարավոր մարդկանց ձեռքով բարևել է:
Քվեաթերթիկների՝ հաշվարկի ժամանակ բազում անգամ Սերժ Սարգսյանի օգտին նշումով քվեաթերթիկին հաջորդել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին թվեաթերթիկը և հակառակը: Ընտրատեղամասում բարձր հնչել է՝ «Սերժ, բարև»: Հավելենք, որ այդ տեղամասում, ինչպես Նոյեմբերյանի բոլոր տեղամասերում, «բարևները» շատ են եղել:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը