«Հրապարակ». Կադրային սպասումներն ու մեծ «ճակատամարտը». ՀՀԿ թևերի միջև կուլմինացիոն փուլ է թևակոխել
Հայկական Մամուլ
«Կադրային սպասումներն ու մեծ «ճակատամարտը». ՀՀԿ թևերի միջև կուլմինացիոն փուլ է թևակոխել: Վետերանների թևն ամեն ինչ անում է, որպեսզի ընտրության արդյունքներն օգտագործի հօգուտ իրեն և խաղը շահելու համար պատրաստ է ամեն ինչի: Կոնֆիգուրացիան հետևյալն է. Հովիկ Աբրահամյան՝ վարչապետ, Գալուստ Սահակյան՝ Աժ նախագահ, Կարեն Կարապետյան՝ ԱԱԽ քարտուղար, Գագիկ Բեգլարյան՝ Երևանի քաղաքապետ, Դավիթ Հարությունյան՝ արդարադատության նախարար, Վարդան Այվազյան՝ բնապահպանության նախարար: ԲՀԿ-ն էլ՝
կոալիցիայում»,- գրում է «Հրապարակը» և հավելում. «Երիտասարդ թևը, ի տարբերություն տարեցների, առավել չափավոր է իր ամբիցիաներում և արտաքուստ ոչինչ չի անում, որովհետև վերջիններիս ասվել է՝ համբերեք: Բանն այն է, որ այս փուլում Սերժ Սարգսյանը մտադրություն չունի ռադիկալ քայլեր անելու: Ինչպես տեղեկացրին ՀՀԿ «Հրապարակի» աղբյուրները՝ կադրային փոփոխությունները և
քրեաօլիգարխիկ համակարգի որոշ ներկայացուցիչների նկատմամբ գործողությունները նախատեսված է սկսել ավելի ուշ՝ Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը