«Ժողովուրդ». ՀՀԿ- ում չեն կարողանում կողմնորոշվել՝ անցկացնել այսօր հանրահավաք, թե` ոչ
Հայկական Մամուլ
Մինչ ՀՀԿ-ականները փորձում են ծաղրել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, իրենք են հայտնվել նրա վիճակում: Ըստ «Ժողովուրդ»-ի՝ բանն այն է, որ ՀՀԿ- ում չեն կարողանում կողմնորոշվել՝ անցկացնեն այսօր Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքը, թե ոչ. համենայնդեպս, Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել նրանց իրազեկումը:
Իսկ տատանվելու պատճառն այն է, որ «Ժառանգության» ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Ր. Հովհաննիսյանն այսօր՝ ժամը 14-
ին, Ազատության հրապարակում սպասելու է Սերժ Սարգսյանին՝ քննարկելու իշխանությունն իրեն հանձնելու հարցը: Ու ՀՀԿ-ում հավանաբար վախենում են, որ պետական հիմնարկներից հանրահավաքի բերման ենթարկվածները, ինչպես 2008թ., այնպես էլ հիմա, կմիանան ընդդիմության հանրահավաքին, ու ամեն ինչ կփչանա:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը