Զիմբաբվեում երեխաները ոտքով կանցնեն 89կմ՝ նախագահի ծնունդը շնորհավորելու համար
Աշխարհ
Զիմբաբվեում հարյուրավոր երեխաներ այսօր ոտքով քայլելու են 89 կմ, որպեսզի շնորհավորեն երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեին ծննդյան առթիվ: Նախագահը նշում է իր 89-րդ ամյակը. գրում է Риа Новости-ն:
Ակնկալվում է, որ երեխաների երթը կմեկնարկի մայրաքաղաք Հարարեում, իսկ նրա վերջնակետը կդառնա Բինդուրան՝ Կենտրոնական Մաշոնալենդ նահանգի վարչական կենտրոնը:
Զիմբաբվեի նախագահն անընդմեջ կառավարում է երկիրը 1980-ից: Երթը տեղի է ունենում մարտի 16-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի նախօրեին:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան