Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱ Նիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասին Տիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենք Ֆրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Երեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) 

Ես այնտեղ եմ, որտեղ ժողովուրդն է. Արամ Սարգսյան

Հայկական Մամուլ

Ազատության հրապարակի երեկվա հանրահավաքին ներկա էին նաև ՀԱԿ նախկին թիմից մի շարք գործիչներ, մասնավորապես «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀԺԿ անդամ Ֆելիքս Խաչատրյանը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը, Անդրանիկ Քոչարյանը և այլք: Նախընտրական գործընթացում  չեզոք դիրք գրաված Արամ Սարգսյանն իր ներկայությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին «Հրապարակ»-ի հետ զրույցում մեկնաբանեց նրանով, որ ինքը պարզապես քաղաքացի է և միշտ այնտեղ է, որտեղ ժողովուրդն է:

-Այսօր Ղարաբաղյան շարժման 25-ամյակն է, 25 տարի է՝ այս հրապարակում հանրահավաքներ են տեղի ունենում, 25 տարի այս ժողովուրդը հրապարակ է գալիս պայքարելու: Ժողովուրդը պայքարի ջանք ունի և ապագա ունի: Ինքն իր ֆիզիկական անվտանգության համար պայքարել է ղարաբաղյան ազատամարտում, հետո իր անկախության համար, հիմա պայքարում է իր իրավունքների համար։ Այդ պայքարի ընթացքում ես միշտ այս հրապարակում եմ: Սա իմ հրապարակն է: Ես այնտեղ եմ, որտեղ ժողովուրդն է: Ես վայր դրեցի իմ մանդատը և հայտարարեցի, որ լինելու եմ փողոցում՝ ժողովրդի հետ։ Այնպես որ, ես իմ ասածի համար եկել եմ այստեղ ու մասնակցում եմ: Թե ինչ է կլինի սրա արդյուքնում, ինչ քայլեր կարվեն, կարծում եմ կոռեկտ չէ, որ ես դրան պատասխանեմ: Եթե ես լինեի այդ քվեները հավաքածը, քայլերն էլ կասեի, գործողություններ էլ կանեի: Բայց հիմա իրենք պետք է ասեն, և ես, որպես քաղաքացի, կմասնակցեմ այդ գործընթացին:

-Հարթակ չե՞ք բարձրանալու, պարոն Սարգսյան:

-Չէ՛, ես գտնում եմ, որ իմ մասնակցությունը ճիշտ այստեղից է: Ես կլսեմ, թե հարթակից ինչ են ասում, և իմ ուժերի ներածին չափով կաջակցեմ մեր ժողովրդին արդարության հասնելու, այս խայտառակ ընտրությունների տենդենցին վերջ տալու, այս երկրում վերջնական արդարություն հաստատելու հարցում:

-Պարո՛ն Սարգսյան, Րաֆֆին կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին գալ հրապարակ և միանալ իրենց: Հնարավոր համարո՞ւմ եք քաղաքական ուժերի միավորումը Հովհաննիսյանի շուրջ:

-Չեմ ուզում որևէ կանխատեսում անել, որովհետև եթե ես նման բաներ ասեմ, նշանակում է՝ մնացածին ասում եմ՝ դուք էլ եկեք հրապարակ, տեսեք՝  ես լավն եմ, որ եկել եմ հրապարակ, իսկ դուք վատն եք, որ չեք եկել... նման բան չկա: Ես իրավունք չունեմ նման բան ասել: Ես եկել եմ իմ ներկայությամբ իմ բողոքն արտահայտում եմ, իսկ մնացածն ինչպես կդասավորվի, կտեսնենք առաջիկայում:

-Ոմանք կարծում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող մինչև վերջ առաջնորդել ժողովրդին և համժողովրդական շարժում ձևավորել, ժողովուրդը կարծես ավելի վճռական է տրամադրված, քան քաղաքական գործիչները:

-Գիտեք, համաժողովրդական շարժումներ ձևավորելու խնդրի մեջ չէ արդարության պահանջը: Արդարության պահանջը յուրաքանչյուր քաղաքացու մեջ է, որը, տանը նստած, քարոզարշավին, երկրի վիճակին նայելով, իր հարևանի փակ դռներին նայելով, գնաց ու քվե տվեց: Ժողովուրդն իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ նրան ընտրելով որպես առաջնորդ: Թող լսի թե իր առաջնորդն ինչ է ասում ու ըստ նրա ասածի էլ առաջ գնա: Կհավատա, իր սրտով կլինի իր առաջնորդի ասածները, միանշանակ հաջողություն կունենա: Ժողովրդի սրտով չի լինի նրա ասածները, ապա ժողովուրդը պետք է ինքն իրեն մեղադրի, որ այս անգամ էլ առաջնորդի առումով չունեցավ այն հաջողությունը, ինչն նախկինում:

-Իսկ ժողովրդի տրամադրվածությունը վճռակա՞ն կգնահատեք:

-Գիտեք, ես հիանում եմ էս ժողովրդով: Ժողովուրդն ապացուցեց, որ ցանկացած հուսահատության, ցանկացած՝ իրեն թողնելու, իրեն անհուսության մատնելու պարագայում, ինքը միևնույնն է, նախագահական ընտրություններում այո-ն ասում է ընդդիմությանը: Սա լավագույն ցուցանիշն է, սա պայքարող ժողովրդի հիմնական առավելությունն է, և սրանից ելնելով՝ անկախ նրանից, թե աշխարհաքաղաքական, որ կենտրոններն ինչ են մտածում Հայստանի ապագայի մասին, թե քաղաքական ամենատարբեր կուսակցություններ ինչ ծրգարեր ու մեխանիզմներ են մտածում, միևնույնն է, մեր ժողովուրդը ապագա ունի: Ես հավատում եմ այս պետության կայացմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Թմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ) Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր» հրթիռների համար մարտկոցներ արտադրող գործարանի վրաՈստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Բանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չեն. ԶելենսկիՌուսաստանի նկատմամբ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվել. Մեդվեդև Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար Չնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն «Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել ՌուսաստանինՀայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ ՄանասյանԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնումՃնշումներ՝ ԱՄՆ-ում հայերի նկատմամբ. Զբաղվեք սեփական երկրի խնդիրներով․ Ադրբեջանը՝ ԻրանինՎրաստանը հայտարարել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կմնան ԵՄ-ի համար ամոթալի օրԳլենդելում հայ ընտանիքի ձերբակալության մասին ահազանգեր, Ստեփանավանի ընտրական անակնկալըCNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
Ամենադիտված