Սիրիացի ապստամբներին հաջողվել է կործանել ռազմական ինքնաթիռ
ԱՐԽԻՎ
Սիրիացի ապստմաբներին հաջողվել է կործանել ռազմական ինքնաթիռ Դամասկոսի մոտ օդային հարձակումից հետո, որի ընթացքում զոհվել էր 9 և վիրավորվել` տասնյակ մարդիկ: Այս մասին հայտնել են ակտիվիստները:
Ակտիվիստների կողմից կատարված տեսանյութի մեջ ցուցադրվում է օդում վառվող ինքնաթիռը:
Սիրիայի տարբեր հատվածներում բախումներ են տեղի ունենում սիրիական բանակի և ապստամբների միջև, որոնք փորձում են գրավել օդային բազաները և Հալեպի հյուսիսային քաղաքում գտնվող միջազգային օդանավակայանը:
Անցած շաբաթ ապստամբներին հաջողվել էր գրավել ալ-Ջարահի, Հասսելի օդային բազները, ինչպես նաև միջազգային օդանավակայանի մոտ գտնվող կարևոր անցակետերից մեկը:
ՄԱԿ-ը նշել է, որ շուրջ 70,000 մարդ է զոհվել կառավարության և ապստամբների միջև 2 տարի տևող բախումների ժամանակ, որոնց մեծ մասը եղել են խաղաղ քաղաքացիներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)