ԱՄՆ-ի պետքարտուղարությունը շնորհավորել է հայ ժողովրդին և խախտումները հետաքննելու կոչ արել
ԱՄՆ
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը շնորհավորել է Հայաստանին հաջող անցկացրած նախագահական ընտրությունների կապակցությամբ, սակայն նաև կոչ է արել քննել տեղի ունեցած խախտումները:
«ԱՄՆ-ը շնորհավորում է հայ ժողովրդին փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ, որոնք միջազգային դիտորդներն ընդհանուր առմամբ գնահատել են լավ կազմակերպված և հիմնված մարդու հիմնարար իրավունքների պահպանման վրա»,-ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդի հայտարարության մեջ:
Միաժամանակ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը նշում է, որ մի քանի տեղերում նկատվել են ընտրողների նկատմամբ ճնշման դեպքեր, անկողմնակալության բացակայություն և վարչական ռեսուրսների օգտագործման չարաշահում:
«Մենք կոչ ենք անում համապատասխան կառույցներին հետաքննել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նման դեպքերին արձագանքելու համար: Բոլոր կողմերին կոչ ենք անում հանգստություն պահպանել և արարքներում դրսևորել զսպվածություն»,-նշել է Նուլանդը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)